Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի

Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի

«Արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին»:

ՀԺ-ին փոխանցեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հարցին՝ առաջի՞ն անգամ է տեսահաղորդագրությունների այս մեթոդն օգտագործվում, Ամատունին դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: 

Հարցին՝ աշխատո՞ւմ են այն ուղղությամբ, որպեսզի հնարավորություն տրվի գերիներին նաև տեսակապի միջոցով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, Զառա Ամատունին նշեց.

«Ինչ վերաբերում է այլ հնարավորություններին, մենք աշխատում ենք կապի որակի հնարավորությունները բարելավելու ուղղությամբ: Ամեն բան կախված է նաև գործընթացում ընդգրկված իշխանությունների համաձայնությունից»:

Թե քանի գերրիի է հնարավորություն տրվել տեսահաղորդագրություններ ուղարկել հարազատներին, Զառա Ամատունին չնշեց: 

Թեմայի այլ նորություններ