Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

Այս մասին Միրզոյանը նշեց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Ես կարծում եմ, որ այդ բարբարոսությունը, Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, շաբաթներ առաջ խայտառակ «պուրակի» բացումը վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հավելեց, որ սա այն դիրքորոշումն է, որն ունի Հայաստանի Հանրապետությունը և դրանում որևէ փոփոխություն չկա:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:

Թեմայի այլ նորություններ