Ամեն ամսվա վերջ հայտնի կդառնա, թե Հայաստանում քանի օտարերկրացի է պատվաստվել քովիդի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    38%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    67%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    38%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    79%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    38%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    79%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.7003
  • Ռուբլի = 4.55322
  • Դոլար = 388.736

Ամեն ամսվա վերջ հայտնի կդառնա, թե Հայաստանում քանի օտարերկրացի է պատվաստվել քովիդի դեմ

Ամեն ամսվա վերջ հայտնի կդառնա, թե Հայաստանում քանի օտարերկրացի է պատվաստվել քովիդի դեմ

Առաջիկայում հնարավոր կլինի հայտնել, թե Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ քանի օտարերկրացի է պատվաստվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքա՞ն է պատվաստվող օտարերկրացիների թիվը:

«Տարվում է վիճակագրություն, հավաքագրվում են փաստաթղթեր, առանձին հաշվարկ է արվում»,- ասաց նա: Ըստ նրա՝ պատվաստված օտարերկրացիների թիվը այսուհետ կներկայացվի ամեն ամսվա վերջ:

Ավանեսյանը նշեց՝ հավաքագրելու որոշումը պայմանավորված է վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականով այն բանից հետո, երբ զբոսաշրջիկների համար մեր երկրում քովիդի դեմ պատվաստվելու դեպքում հուլիսի 15-ից սկսեց գործել նոր սահմանափակում, որի համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար նրանք պետք է Հայաստանում բնակվեն առնվազն 10 օր:

Հայաստանում վերջին ամիսներին քովիդի դեմ պատվաստվելու համար, ինչպես բազմիցս անդրադարձել ենք, Հյուսիսային պողոտայում իրանցի զբոսաշրջիկների անծայրածիր հերթեր էին գոյանում: Նրանք պատվաստվելու իրենց հերթի համար նույնիսկ գիշերում ու լուսացնում էին պողոտայում: Իրանցիները նշում էին, որ իրենց մոտ պատվաստում են դեռևս տարեցներին, այդ պատճառով գալիս էին և պատվաստվում մեր երկրում, բայց միայն «Աստրազենեկա» պատվաստանյութով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ օտարերկրացիներին առաջարկվել է այդ պատվաստանյութը՝ հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները: Սակայն նոր սահմանափակումից հետո իրանցիների մեծ հերթեր պողոտայում այլևս չես հանդիպի, քանի որ ոչ բոլորին է հարմար 10 օր բնակվել Հայաստանում:

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են երեք պատվաստանյութերով՝ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով, 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Քովիդի դեմ պատվաստվելն անվճար է: Մինչ այս պահը քովիդի 152 հազար 529 պատվաստում է արվել, թե դրանցից քանիսն են կազմում օտարերկրացիները, նախարարությունը դեռևս դժվարանում է հայտնել:

Թեմայի այլ նորություններ

Շաբաթվա թեժ 5-յակը