Ասում եք՝ ԼՂ-ի ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    42%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 25°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    41%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    46%
    2 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 24°C
    69%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Ասում եք՝ ԼՂ-ի ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին

Ասում եք՝ ԼՂ-ի ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ է անում իշխանությունը ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու համար:

Մինասյանի խոսքով՝ իրենք դա դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան՝ ոչ թե ռազմական գործողությունները առաջ մղելով, այլ միջազգային լայն կոնսոլիդացիայով:

«Վերադարձի իրավունքը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, թե միջազգային իրավունքների և երաշխիքների ներքո ԼՂ հայությունը վերադառնալու, իր հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա այն երաշխիքներով, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի:

Միրզոյանն արձագանքեց ինքնավարության վերաբերյալ Մինասյանի խոսքերին, նշեց՝ ինչ ուզում էր, լսեց այդ մի դրվագով:

«Ասում եք ԼՂ-ի ինքնավարություն: Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք, այն պահին և այն պայմաններում, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա: Երբ ԼՂ-ում հայեր կային, և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան»,- ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ երբ մենք ամեն անգամ վերցնում ենք նույն բառամթերքը, նույն գործելաոճը ու բախվում ենք պատին, կարո՞ղ է մի բան սխալ ենք անում:

«Դուք էլ եք ուշ հասկանում, մեզ եք մեղադրում ուշ հասկանալու մեջ: Բա դուք ինչի՞ չէիք հասկանում, որ կարելի է ինքնավարություն ասել»,- նշեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ