Սա մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի ի կատար ածումը. Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Սա մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի ի կատար ածումը. Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում

Սա մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի ի կատար ածումը. Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում

Սա մի տոն է, որը խորհրդանշում է մեր ժողովրդի 400-ամյա երազանքի, պետականության ստեղծման ի կատար ածումը: Սա մի տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի ժողովրդական զանգվածների՝ սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել է առաջին անգամ: Այդ մասին Սարդարապատում Մայիսի 28-ի առթիվ իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1918 թվականի մայիսի 28-ին մենք առաջին անգամ ունեցանք «Հայաստանի Հանրապետություն» անունով պետություն: Այդ պետությունը, սակայն, որքան էլ երազած, երկար կյանք չունեցավ՝ ընդամենը երկու տարի, և դրա պատճառներից մեկը թերևս այն էր, որ երբ ասում ենք՝ հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները, երբ ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը, և երբեմն նույնիսկ հաճախ ժողովրդին կառավարվող և թելադրվող զանգվածի դեր է վերապահվում՝ հնազանդ հպատակի դերակատարում, բայց Հանրապետությունը ժողովրդի մասին է, Հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացու, աշխատավորի՝ բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով: Եվ Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր Հանրապետությունների հետ»,- ասաց նա և հավալեց, որ իրենց խնդիրը Հանրապետությունը ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է ոչ թե կենացների, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերի միջոցով, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելով:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիր է այցելել Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։

Թեմայի այլ նորություններ