Հաջորդիվ Իրանի նախագահը պետք է գար Հայաստան, ինչը շատ կարևոր էր. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    13 կմ/ժ
  • Շիրակ 29°C
    28%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 35°C
    26%
    24 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    59%
    16 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    13 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 27°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.33507
  • Դոլար = 388.49

Հաջորդիվ Իրանի նախագահը պետք է գար Հայաստան, ինչը շատ կարևոր էր. Ալեն Սիմոնյան

Հաջորդիվ Իրանի նախագահը պետք է գար Հայաստան, ինչը շատ կարևոր էր. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

Ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել, Իրանի թե նախագահի, թե արտգործնախարարի հետ հանդիպում ունենալ։ Նրանք մեր երկրի ու տարածաշրջանի համար ակտիվ ջանքեր էին ներդնում։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում կատարելուց հետո ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ցավակցելով Իրանի բարեկամ ժողովրդին։

«Շատ ցավալի ու անհասկանալի դեպք է, պետք է ասեմ, որ նախատեսվում էր հաջորդիվ Իրանի նախագահի այցը Հայաստան, ինչը շատ կարևոր էր։ Ցավում ենք այս ողբերգության հետ կապված»։

Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է  մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով: Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։

Թեմայի այլ նորություններ