Երևանում վերսկսվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Երևանում վերսկսվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները

Երևանում վերսկսվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները

Վաղ առավոտից Երևանում վերսկսվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։ Անհնազանդության ակցիաներին են միացել նաև շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։ ՆԳՆ փոխանցմամբ կան բերման ենթարկվածներ։

Ժամը 8.55-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 66 մասնակից: Այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։

Թեմայի այլ նորություններ