Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    17 կմ/ժ
  • Լոռի 21°C
    85%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 33°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    82%
    9 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    7 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    52%
    17 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը

Սլովակիայի և Հունգարիայի ղեկավարներն արգելափակել են ԵՄ-ի հայտարարությունը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանում եվրոպական կանաչների կուսակցության խորհրդարանական խորհրդական Թամարա Գագուլաշվիլին:

«Այո, դա հաստատվել է բավականին վստահելի աղբյուրներից, որ ԵՄ-ի Խորհրդի գրավոր հայտարարությունն արգելափակվել է այդ երկու երկրների ղեկավարների կողմից», – ասել է նա վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում։

Այդ առիթով հայտարարությունը մայիսի 15-ին արվել է Եվրահանձնաժողովի անունից, հավելել է Գագուլաշվիլին։

Վրաստանում գրեթե մեկ ամիս բողոքի ցույցեր են ընթանում երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։ Երկրի քաղաքական ընդդիմությունն այդ օրենքը համարում է ռուսամետ։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն հանդես են եկել օրենքի խիստ քննադատությամբ և կոչ են արել երկրի իշխանություններին հրաժարվել դրա ընդունումից։ Արևմտյան առաջնորդները նախազգուշացնում են, որ այն կարող է փակել Վրաստանի ուղին դեպի ԵՄ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա։

Թեմայի այլ նորություններ