Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։ Այս մասին հայտնում է Sabah-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների։

Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կարգավորումն Ուկրաինայում, իրավիճակը Գազայի հատվածում, ինչպես նաև Սիրիայում։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները նշում են նաև, որ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Սպասվում են նրա բանակցությունները նաև ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։  

Թեմայի այլ նորություններ