Սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունը Փաշինյանը մեծ հաջողություն է որակում, ցուցարարները՝ հանցագործություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 34°C
    30%
    32 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունը Փաշինյանը մեծ հաջողություն է որակում, ցուցարարները՝ հանցագործություն

Սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունը Փաշինյանը մեծ հաջողություն է որակում, ցուցարարները՝ հանցագործություն

Երեկ Հայաստանի ու Ադրբեջանի 1976թ. քարտեզի համաձայն համաձայնեցված սահմանագծի հատվածների արձանագրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է որակում։

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը շեշտեց՝ Հայաստանի ինքիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, և երկրորդ՝ Հայաստանի Հանարապետության անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ-ն ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը, վարչապետի խոսքով, էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա է կառավարության շենքի մոտ։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած ակցիաներին մասնակցող պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարում է՝ սահմանազատման մասով հանցագործություն է տեղի ունենում։

Ոստիկանները մի քանի շարքով փակել են կառավարության մուտքերը։ Կան բերման ենթարկվածներ։ Բերման ենթարկվեց նաև ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Չախալյանը:

Երեկ արտգործնախարարությունը հաղորդեց, որ մայիսի 15-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, արձանագրություն ստորագրել։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահած հանձնաժողովները համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Փաշինյանը կառավարության նիստին այսօր պարզաբանեց՝ ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր 1976 թվականի քարտեզի հիման վրա սահմանազատում անցկացնելու համատեքստում։

«Խորհրդային հանրապետությունների միջև եթե չասենք՝ անընդհատ, պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների, գործելակարգերի համաձայն՝ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում: Այդ արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը: Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած այսինքն դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Թեմայի այլ նորություններ