Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում. ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում. ԱԳ նախարար

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում. ԱԳ նախարար

Կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է: Այդպիսի բան չկա: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե հայկական կողմը մտադրություն ունի ադրբեջանական պահանջով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել:

«Իհարկե, ես չեմ ժխտում, որ մենք էլ ենք ասում, իրենք էլ են ասում, և համոզմունք ունենք, որ և՛ մեր, և՛ իրենց Սահմանադրությունը չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար:

Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին և մեր Կառավարության կողմից այդ մասին բարձրաձայնելուն, ապա արժե, որ թարմացնեք ձեր հիշողությունը: Մենք այս մասին խոսում ենք առնվազն 2018 թվականից: Սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է Կառավարության, այնուհետև՝ հանրաքվեի տեսքով, եթե կհասնենք այդ փուլին»,- ասաց նախարարը:

Եզրափակելով խոսքը՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում»:

Թեմայի այլ նորություններ