ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    81%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 25°C
    59%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    33%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    55%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.36613
  • Դոլար = 388.49

ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ

ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ

Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումից հետո կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը։
 
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետևողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառության վկայությունն է։ «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման ուղղությամբ, և այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է։»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
 
 
ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ՝ ողջունելով ԵԽ շրջանակներում ՀՀ փոխգործակցության ավելացմանն ուղղված կարևոր քայլերը:
 
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության օրակարգային այլ հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում կայացած քննարկումները։ Ի թիվս մի շարք գործընկերների կողմից արված արձագանքների վկայակոչելով ԵԽ ԳՔ անդրադարձը երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը:
 
Ի շարունակություն նախորդ քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը:

Թեմայի այլ նորություններ