Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը

Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար անհասկանալի է ընդդիմադիրների գործողությունների տրամաբանությունը: ԱԺ նիստում Ռուբինյանը տարօրինակ համարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները եկել են ԱԺ նիստին, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ օրը հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին կարող են չթողնել աշխատանքի գնալ:

«Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը: Կարո՞ղ է պարզվի, որ դուք այսօր եկել եք ԱԺ, որովհետև, եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,–հարցրեց Ռուբինյանը:

ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում, որում քննարկվել է ընդդիմության առաջարկը՝ իրենց առաջարկած արտահերթ նիստն ավելի շուտ անցկացնել, ինքը ընդդիմադիրներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ, այլ ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն ասել են, որ դա լրիվ այլ գործընթաց է:

Ռուբինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացած ուղերձում նշված չէ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին: Ընդդիմադիրները կրկին ասել են, որ դա այլ գործընթաց է, ինչը ԱԺ փոխնախագահը շատ տարօրինակ համարեց:

Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: ԱԺ խորհուրդը մերժել էր միջնորդությունը: Սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։ 

Թեմայի այլ նորություններ