Հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին. Միրզոյան

Հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին՝ Հայաստանի Կառավարությունը վճռական է՝ հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրության, ամրապնդել համապատասխան պետական ինստիտուտները, ապահովել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս համատեքստում վերջին տարիներին մեր ակտիվ մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի փաստում է մեր հանձնառությունը և ներգավվածությունը՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը, և կլինի բավականաչափ՝ դիմագրավելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները:

Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ