Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին

Կաշխատենք միասին Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը զարգացնելու համար․ Հնդկաստանի արտգործնախարարը՝ Միրզոյանին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար վերընտրված Սուբրամանյամ Ջայշանկարն արձագանքել է ՀՀ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։ Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։  

«Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մենք միասին կաշխատենք՝ զարգացնելու Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը»,-ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ՝  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի  արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ 

«Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու համար»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։  

Թեմայի այլ նորություններ