ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    64%
    17 կմ/ժ
  • Լոռի 20°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    16 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    67%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար այլ անձինք։
 
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։
 
Տերտերյանը օրակարգային հարցերից բացի խոսել է էներգետիկ ոլորտում մի շարք ընթացիկ, սպասվող և հեռանկարային ծրագրերից՝ այս համատեքստում ընդգծելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ)-ի կարևորությունը և նշանակությունը ՀՀ-ի համար։
 
Մարյետա Յագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ողջունել ՀՀ կառավարության ներդրած ջանքերը էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, արդիականացման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումից, կարիքներից և կարևոր այլ հարցերից։
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը, խոսել է ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության զարգացման հեռանկարներից, ՀԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքներից և կարևորել է հյուրերի այցը ՀԱԷԿ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքների արդյունքներին։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև մեթոդական, միջազգային գիտական փորձը փոխանցելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ