Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    55%
    3 կմ/ժ
  • Լոռի 22°C
    66%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    41%
    5 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    64%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.3008
  • Ռուբլի = 4.40977
  • Դոլար = 388.05

Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է

Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է

ՀՀ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է, այսօր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ինչպես նշել եմ նախորդ անգամ՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարությունը, որը կլինի հաշտության կառավարություն՝ բոլոր ունակիների կառավարությունը՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով, արհեստավարժությամբ՝ հայրենատեր և աստվածասեր լինելով՝ հստակ ունենալով օրակարգային երեք ուղղություն․

  • ներքին հաշտության՝ հիմնված արդարության և արդարադատության վրա՝ մեր կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված,
  • արատքին հարաբերություններում առանց հակա-ների քաղաքականությամբ, իրավիճակի՝ ներկայիս վիճակով սառեցմամբ, որը չափազանց դժվար է, որովհետև այս պահին տեղեկատվության անսահմանափակ պակաս գոյություն ունի այս պահին․ ամեն գնով սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք,
  • օրինակելի օրակարգի զարգացմամբ՝ այս իրավիճակից բխած՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը և ձգտելով խաղաղության՝ իրական, կայուն, արժանապատիվ և երկար ժամկետներով՝ ուժի սպառնալիքի վերացմամբ, մարդասիրական խնդիրների կարգավորմամբ, մեր գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված, հարկադրանքի որևէ կիրառման դադարեցմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական՝ խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղությանը միտված բանակցություններով՝ ներառյալ արցախցիների անվտանգ վերադարձի, անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրները»-ասել է շարժման ղեկավարը։

«Ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել»,- ասել է Բագրատ Սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է վարչապետի հրաժարականը: Տավուշից քայլերթը մեկնարկել էր մայիսի 4-ին, Կիրանցից։ Տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են սահմանազատմանը և պահանջում են դրա կասեցումը։

Թեմայի այլ նորություններ