ՊԵԿ նախագահը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է կառույցի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    53%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    67%
    1 կմ/ժ
  • Արցախ 21°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՊԵԿ նախագահը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է կառույցի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՊԵԿ նախագահը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է կառույցի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ:

Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք այլ ծրագրեր, մասնավորապես` պետական տուրքի, դրոշմանիշային վճարների, ինչպես նաև մաքսային միասնական հաշվի էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվելիք աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աջակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ