ՌԴ դեսպանը՝ Փառուխում տեղի ունեցող իրադարձությունների մասին. պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

ՌԴ դեսպանը՝ Փառուխում տեղի ունեցող իրադարձությունների մասին. պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն

ՌԴ դեսպանը՝ Փառուխում տեղի ունեցող իրադարձությունների մասին. պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն

Մեր դիրքորոշումն այն է, որ եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն։

Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին։
 
Նա հավելեց, որ դրան է միտված նաեւ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։
 
«Ինչ վերաբերում է խաղաղապահների թվին, ապա դա որոշված ​​է եռակողմ պայմանագրերով, եւ ես այստեղ ոչինչ ավելացնել չեմ կարող»,-ընդգծեց դեսպանը։
 
Փառուխի մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դեսպանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ-ի նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ հավելյալ գնահատականներ չտալով։
 
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին հարցին՝ Կոպիրկինը հորդորեց առաջնորդվել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններով։
 
Հիշեցնենք, որ Փառուխի իրադարձությունների հետ կապված ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման փաստը։ 

Թեմայի այլ նորություններ