Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում. Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՏԱՎՈՒՇՈՒՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում. Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՏԱՎՈՒՇՈՒՄ

Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում. Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշցիները հերթական օրն են լուսացրել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում՝ ճանապարհը փակ պահելով։ Ոստիկանական ուժերը շարունակում են ծառայություն իրականացնել այս հատվածում, ոստիկանական ուժեր կան նաև Տավուշի մարզ մտնող հատվածում։ Այդպիսով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը փակած բնակիչները գիշերել են տվյալ հատվածում, միջադեպեր չեն եղել, բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն։

Միջպետական ճանապարհը փակել են Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանի որոշ հատվածներում սահմանազատման շուրջ պայմանավորվածության դեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնակիչները նշում են, որ դա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է՝ շեշտելով, որ սահմանազատումն այդ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և ամրագրված սկզբունքներով իրականացնելու դեպքում կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի համար։

Ոսկեպարում լարված իրավիճակ է. բողքի ակցիա իրականացնողները խանգարում են հայ-ադրբեջանական շփման կետում՝ եկեղեցուց քիչ այնկողմ ականազերծման աշխատանքների իրագործմանը։ Ոստիկանները փորձում են մարդկանց հեռացնել այդ վայրից։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից: Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Թեմայի այլ նորություններ