Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    26 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    26 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

«Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևան հասած շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը:

Նա նշել է, որ երեկ խորհրդարանական պատգամավորների հետ է հանդիպել, խոսել, թե ինչ ձևով է առաջ ընթանալու գործընթացը:

«Նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինակ ճանապարհով հասցնել ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի անուն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին, թե անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ տարբեր անուններ են քննարկվում, լրագրողների սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո, համաձայնություն կլինի, թե ով է լինելու թեկնածուն, ում անձի շուրջ կհավաքվեն: Դա, ըստ հոգևորականի, լինելու է արդեն գործընթացի երկրորդ փուլը:

«Հիմա մենք ժողովրդին արթնացնելու փուլում ենք»,-նշեց Բագրատ Գալստանյանը:

Նա նաև հավելեց, որ քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել խորհրդարանական 2 խմբակցությունների հետ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը դրան չի մասնակցել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե, այնուամենայնիվ, ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է լիննելու իրենց առաջարկած վարչապետի թեկնածուն, ո՞վ է լինելու և արդյո՞ք ճիշտ է Ռոբերտ Քոչարյանի՝ այդ թեկնածուն լինելու մասին լուրերը:

Բագրատ Գալստանյանն ի պատասխան նշեց, որ հնարավոր է՝ ոչ մի քաղաքական ուժից էլ չլինի իրենց ներկայացրած թեկնածուն:

«Բացառու՞մ եք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»,-հարց ուղղեցին լրագրողները:

«Բացառում եմ, չէ, նման հարց չկա հրապարակում: Մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ միայն 1 անգամ՝ 2001 թվականին, Սևանի թերակղզում, երբ այցելել էինք դպրանյան դպրոց, ընդամենը 5 րոպեով» Նման բան ասողները ստախոս են:

Ես ոչ երկրորդ նախագահի հետ խոսել եմ, ոչ քննարկել եմ, ոչ էլ նրա շրջանակի հետ եմ քննարկել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության հնարավոր ընտրության մասին: Բագրատ Սրբազանը չհերքեց այդ տեղեկատվությունը և նշեց. «հնարավոր է, ամեն բան էլ հնարավոր է»:

Թեմայի այլ նորություններ