Ե՛վ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    29%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    81%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    59%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    29%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    55%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.33507
  • Դոլար = 388.49

Ե՛վ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան

Ե՛վ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան

Մենք ասում ենք, որ Բերքաբերի հատվածում խնդիր չկար, և արդյունքում էլ խնդիր չկա, մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա: Կային շատ զգայուն հարցեր՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ կապված: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 16-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների արձանագրած արդյունքներին:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհով երթևեկելիս կար ցուցանակ՝ դիտարկվող տեղամաս, և հատկապես լարված իրավիճակներում ճանապարհով երթևեկելն անվտանգ չէր:

«Հիմա սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ ՀՀ-ի՝ արդեն իսկ դե յուրե հաստատված, ինքնիշխան տարածքում է, այլև նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար անվտանգ է: Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև ոչ միայն բուն եկեղեցու առումով, այլև սահմանային գծի՝ եկեղեցուց հեռավորության առումով, որովհետև, եթե չեմ սխալվում, համենայն դեպս ինձ ասել են, որ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիսի և Բերքաբերի հատվածներում, որովհետև կա որդեգրված սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է:

«Եվ ինչո՞ւ մենք որոշակի խնդիրներ կարող ենք ունենալ և ունենք Կիրանցի հատվածում: Էլի նուն պատճառով, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Ընդ որում՝ այս սկզբունքը շատ կարևոր է: Քարտեզագրական, իրավական, քաղաքական հիմքերի արձանագրումը շատ կարևոր է, որ այն, ըստ էության, գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար:

Ընդ որում՝ սա կարևորագույն շարժառիթներից մեկն է մեզ համար, որ մենք համաձայնել ենք այս սկզբունքը որդեգրելիս, որովհետև մենք հաշվի ենք առել, որ հիմա մենք ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ հետագա գործընթացի համար, և սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի: Իհարկե, այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ մեր օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան ձևով նույնպես կարող է քննարկվել: Բայց այս փուլի ամենակարևոր արձանագրումն այն է, որ ձևավորվել և հաստատվել է սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով [սահմանազատման համար], և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով:

Այն հատվածներում, որտեղ խնդիր ունենք, որոշակի խնդիրներ կարող են ծագել, Կառավարությունը բոլոր այդ խնդիրները հետևողականորեն կլուծի: Արդեն ասել ենք, որ այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքների խնդիրներ չեն, դրանք մեր խնդիրներն են, մեր Կառավարության խնդիրներն են, իմ խնդիրն է, և մենք այդ խնդիրները հետևողականորեն կլուծենք»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելո՞ւ են նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր. «Արմենպրեսի» հարցին ի պատասխան վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:

Թեմայի այլ նորություններ