Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    17 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    85%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    67%
    1 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան

Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան

Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Ուզում եմ այս նրբությունը բոլորս արձանագրենք: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 16-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը:

«Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է: Ինչո՞ւ. որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով` պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր:

Այս մեր գործընթացով ես, իհարկե, չեմ ուզում մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց չեմ էլ ուզում թերագնահատենք: Այս սկզբունքի ամրագրմամբ, երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք, և նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ