Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 34°C
    30%
    32 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության, Էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

Թեմայի այլ նորություններ