Արևմուտքի արձագանքը Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին «ապշեցնում է իր կայունությամբ». Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    67%
    1 կմ/ժ
  • Արցախ 21°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արևմուտքի արձագանքը Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին «ապշեցնում է իր կայունությամբ». Զախարովա

Արևմուտքի արձագանքը Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին «ապշեցնում է իր կայունությամբ». Զախարովա

Մենք միշտ ասում ենք, որ ցանկացած երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին խնդիրն է։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս դեպքում Արևմուտքի արձագանքն իսկապես զարմանալի է և գուցե ոչ այնքան զարմանալի, որքան ապշեցնող իր կայունությամբ: Փաստն այն է, որ նրանք ցուցադրում են երկակի չափորոշիչներ: Դրա լավագույն օրինակը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումն է: Ամերիկացի և եվրոպացի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ ցուցարարների նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի համար։ Նրանք հայտարարում են, որ Վրաստանի իշխանությունները դեմ են ԱՄՆ արժեքներին, որ դա նրանց չի օգնի անդամակցել Եվրամիությանը»,- ասել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներն ամեն ինչ անում են Վրաստանում ցույցերը խթանելու համար, մինչդեռ բառացիորեն քողարկում են Հայաստանում բազմահազարանոց ցույցերը:

«Ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանի համատեքստում։ Արևմուտքի քար լռությունը Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին: Կարծես թե Արևմուտքն անջատել են այս օրակարգից, կարծես ոչինչ տեղի չի ունենում»,- ասել է Զախարովան։

Թեմայի այլ նորություններ