Բաղանիսի և Ոսկեպարի հատվածներում մեկ շաբաթից ավելի է, որ ծառայություն են սկսել իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    67%
    1 կմ/ժ
  • Արցախ 21°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Բաղանիսի և Ոսկեպարի հատվածներում մեկ շաբաթից ավելի է, որ ծառայություն են սկսել իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ ՀՀ վարչապետ

Բաղանիսի և Ոսկեպարի հատվածներում մեկ շաբաթից ավելի է, որ ծառայություն են սկսել իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ ՀՀ վարչապետ

«Այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ մեր օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան ձևով կարող է քննարկվել։ Բայց այս փուլում կարևորը այն է, որ ձևավորվել է սկզբունք, դա գործելու է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի ամբողջ երկայնքով և մենք գնալու ենք ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով։ Այն հատվածում որտեղ որոշակի խնդիրներ կարող են ծագել Կառավարությունը դրանք հետևողականորեն կլուծի։ Այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքի խնդիրները չեն, դա իմ խնդիրն է, Կառավարության և մենք դրանք կլուծենք»,- անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, կայացվել է մի որոշում, որը անկյունաքարային է դեռևս 2019 թվականին Կառավարության հայտարարած ռազմավարական նպատակը իրագործելու ճանաապարհի համար, իսկ դա ՀՀ ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն է, և այսօր այդ պայմաններից կարևորը ապահովված է այն ամսով, ինչի մասին հայտարարված է։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Բաղանիս և Ոսկեպար հատվածներում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ «Այն պահից, երբ սյուները տեղադրվեցին, դրանց աշխատանքից հետո սահմանապահ զորքերը տեղակայվել են, ուսումնասիրում են տեղանքը, որ մշտական ծառայություն իրականացնեն»։

Թեմայի այլ նորություններ