Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի խոսքերից, ռեկտորները տեղյակ էին բուհերի միավորման ծրագրից․ Դումանյանը հաստատեց՝ երեք բուհերը կմիավորվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի խոսքերից, ռեկտորները տեղյակ էին բուհերի միավորման ծրագրից․ Դումանյանը հաստատեց՝ երեք բուհերը կմիավորվեն

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի խոսքերից, ռեկտորները տեղյակ էին բուհերի միավորման ծրագրից․ Դումանյանը հաստատեց՝ երեք բուհերը կմիավորվեն

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի այն հայտարարությունից, որ իր համար եղել է անակնկալ բուհերի միավորման հարցը, ավելի շատ լիազոր մարմնի համար է դա եղել անակնկալ, որ այդ հարցը ընդգրկել են օրակարգ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով երեք համալսարանների միավորման հարցին և դրա հետ կապված առաջացած բողոքի ալիքին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Այդ հարցի հետ կապված վերջին քննարկումը եղել է օգոստոսի 9-ին, անձամբ ես եմ հանդիպել 3 բուհերի ռեկտորների հետ, մինչ այդ ևս եղել են հանդիպումներ, նրանց ասվել է, որ կա նման գաղափար, այդ գաղափարը նոր չէ, այն քննարկվել է տարիներ շարունակ, ես ասել եմ, որ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Բրյուսովի ռեկտորը ինձ ասել է, որ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն հոկտեմբերին պետք է հայտարարվի մրցույթ, ես էլ պատասխանեցի, որ քանի որ կա միավորման գաղափար, որքանո՞վ է նպատակահարմար այդ պարագայում մրցույթ իրականացնելը»,- ասաց Դումանյանը։

Բուհերի ռեկտորները առաջարկել են Վահրամ Դումանյանին քննարկել այլ կոնցեպտ, ինչին նախարարը դեմ չի եղել։

«Մենք մինչև հիմա սպասում ենք այդ կոնցեպտի քննարկմանը, նախարարության համար անակնկալ է եղել, որ մեր ունեցած քննարկումից հետո իրենք գնացել են այդ քայլին՝ առանց տեղյակ պահելու և քննարկելու»։

Դումանյանը հաստատեց, որ կառավարությունը շրջանառում է բուհերի միավորման որոշումը։

«Այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում, սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում և կշարժվենք առաջ։ Դրանից մեր կյանքում կտրուկ ոչինչ չի փոխվելու, այս ամենը ունի կրթության որակը բարձրացելու միտում, որևիցե բան չի փակվում, որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե  2 ռեկտորի հաստիք պակաս կունենանք, այսինքն խոսքը կարող է լինել ամենաշատը երկու պաշտոնի կրճատման մասին, բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու: Ոչ ոք ոչ մի տեղ չի տեղափոխվում, որ համալսարանն ընդունվել են, այնտեղ էլ շարունակելու են կրթությունը։ Երեք բուհեի շենքերը պահպանվելու են, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են, ոչ մի տեղափոխություն չի լինելու: Իհարկե, մենք ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը: Երբ կլինի ակադեմիական քաղաք, բոլոր բուհերի մասին է խոսքը լինելու: Երբ որ ունենանք ակադեմիական քաղաք, իհարկե, կունենանք շատ ավելի լավ պայմաններ բոլոր նրանք, որոնք կոնցեպտում կընդգրկվեն»,- հայտնեց նախարարը։

Հարցին՝ երեք բուհերի միավորման պարագայում մեկ ռեկտոը կկարողանա՞ ղեկավարել և համակարգել ողջ աշխատանքը, Դումանյանը ասաց․ «Իհարկե կկարողանա, ինչ խնդիր կա, ի վերջո բուհի հիմնական խնդիրը որակյալ կրթություն տալն է, իսկ դա ռեկտորը չի անում, ռեկտորը կրթություն մատուցող չի»։

Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին, նախարարը ասաց․«Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։

ԿԳՄՍ նախարարը ասաց, որ կարիք չկա, որ  լինեն նույն մասնագետներ պատրաստող մի քանի բուհեր, միավորումը այս նպատակը ունի։ Դումանյանը նշեց, պետք է համալսարանները զատվեն ինստիտուտներից։

Նախարարը կոչ է անում ուսանողներին հետևողական լինել որակյալ կրթություն ստանալու գործում և չտրվել տարբեր ոչ կրթական, կրթության շահերից և բովանդակությունից չբխող հարցադրումների։ Դումանյանն ասաց, որ դեռ քննարկում են, թե երբ կմիավորեն երեք բուհերը։

Հիշեցնենք՝ երեկ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին։ Ըստ Բրյուսովի համալսարանի ռեկտորի՝ ինքը նույնպես տեղյակ չի եղել այդ որոշումից։ Նրա խոսքով՝ մինչև շաբաթվա վերջ պահանջելու են հանդիպում-քննարկում Կառավարության և ԿԳՄՍ նախարարության անդամների հետ։

Թեմայի այլ նորություններ