ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    21%
    9 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    62%
    3 կմ/ժ
  • Արարատ 35°C
    30%
    42 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    47%
    18 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    21%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    66%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    21%
    9 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 27°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.7003
  • Ռուբլի = 4.47413
  • Դոլար = 388

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։

Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:

Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

Թեմայի այլ նորություններ