Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ այցելել է Իսլանդիայի Հանրապետություն, որտեղ մասնակցում է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովին:

Այն անցկացվում է արդեն 5-րդ անգամ. մեկնարկը 2018-ին էր: Ֆորումը համախմբում է 85 երկիր ներկայացնող հարյուրավոր կանանց՝ ամենատարբեր ոլորտներից՝ քաղաքականությունից բիզնես, արվեստից գիտություն: Նպատակն է՝ բարձրացնել կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում, ավելացնել կանանց թիվը ղեկավար պաշտոններում:

Վարչապետի տիկինը ներկա է գտնվել մի շարք պանելային քննարկումների՝ «Գոյության գինը», «Եկեք խոսենք մետատիեզերքից», «Մենթորությունը լավ է, հովանավորությունն ավելի լավ», «Վերաիմաստավորենք գումարը», «Գործունեության ուժը», «Աշխարհաքաղաքականության տարիքը», «Ժամանակակից քաղաք» խորագրերով:

Բանախոսների թվում էին «Մաստերքարտի» գործադիր փոխնախագահ Անն Քերնը, Իսլանդսբանկի գլխավոր գործադիր տնօրեն Բիրնա Էյնարստոդիրը, HTC ընկերության փոխնախագահ Հերլի Չենը, Binance-ի փոխնախագահ Ջոան Կուբբան, Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Դանիելա Շակիսը, Վերիտաս Վենչուրի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Վերա Ֆուտորյանսկին, Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ, WPL դեսպան Ինգրիդ Լեարին և այլք:

Պանելային քննարկումների բովանդակային օրակարգը ծավալուն էր, իսկ յուրաքանչյուր քննարկման անկյունաքարային հարցը կանանց դերի բարձրացումն է, սեռական բռնության բացառումը: Մասնակիցները վստահ են՝ կանանց ներգրավածությամբ նոր նշաձողեր սահմանելու համար անհրաժեշտ է ներդնել կոշտ մեխանիզմներ:

Աննա Հակոբյանը կարճ զրույցներ է ունեցել «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» համաժողովի համահիմնադիր և խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի, ֆորումի մասնակիցների, բանախոսների հետ, ներկայացրել է Հայաստանը՝ հույս հայտնելով մեկ օր նրանց տեսնել նաև Հայաստանում:

Ամենամյա այս ֆորումին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ, նախորդը 2019 թվականի նոյեմբերին էր:

Թեմայի այլ նորություններ