Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ. Գլխավոր դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ. Գլխավոր դատախազություն

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված ժամանակահատվածում Վարչության դատախազների կողմից ստուգվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 498 նյութի օրինականությունը:

 

2022 թվականի ինը ամիսների ընթացքում վարչության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել ընդհանուր առմամբ 1184 քրեական գործի նկատմամբ, որից 259 քրեական վարույթ նախաձեռնվել է 2022 թվականի հուլիսի 1-ից՝  ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:

Տնտեսական հանցագործություններով քրեական գործերը հարուցվել և քննվել են հիմնականում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու, կանխամտածված կամ կեղծ սնանկությունների, հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ:

Նշված ժամանակահատվածում քննված և քննվող քրեական գործերով, ինչպես նաև՝ նախապատրաստված նյութերով, պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 մլրդ 632 մլն 799 հազար 337 դրամ, որից պետական բյուջե վերականգնվել է 18 մլրդ 293 մլն 707 հազար 319 դրամը:

Վճարման հիմքով մերժված նյութերի, կարճված քրեական գործերի և կարճված քրեական վարույթների քանակը 12 է:

Թեմայի այլ նորություններ