Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող

Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող

Այսօր Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 5 ծառայողների՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի, լեյտենանտներ՝ Տիգրան Պետրոսյանի , Բենիկ Համբարձումյանի, Հրայր Դանիելյանի և սերժանտ՝ Աշոտ Դալլաքյանի հիշատակի օրն է:

Այս մասին հայտնու են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունից:
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել և հերոսական ուղի է անցել նաև ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմը: Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 11 ծառայող:
 
Արսեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը , Բենիկ Համբարձումյանը, Հրայր Դանիելյանը և Աշոտ Դալլաքյանն անմահացել են ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում:
 
ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը՝ համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին:
 
Վերջիններս հետմահու պարգևատրվել են պետական ու գերատեսչական մեդալներով ու շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Արիություն» մեդալով: Հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար՝ ոստիկանության 2 ծառայող արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի:
 
Խունկ և օրհնություն մեր հերոս եղբայրների անմահ հիշատակին:
 

Թեմայի այլ նորություններ