Ռուսաստանն ասում է, որ կակտիվանա. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    41 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    11 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Ռուսաստանն ասում է, որ կակտիվանա. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին

Ռուսաստանն ասում է, որ կակտիվանա. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ակնկալում են Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն տարածաշրջանային գործընթացներին:

«Ռուսաստանի Դաշնությունում իմ բոլոր հանդիպումները եղել են իրավիճակը ներկայացնելու և արձագանք ակնկալելու նպատակով:  Ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր տարծաշրջանում և արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կատարվելիքը ճիշտ է ընկալում և պատրաստվո՞ւմ է գործողություններ անել: Արցախի մասին ևս խոսակցություն եղել է, բայց ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստից ելնելով: Ռուսաստանն ասում է, որ կակտիվանան: Թե երբ, կտեսնենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ ռուս գործընկերները հաճախ կենտրոնանում են, թե ինչ հարցազրույց է ինքը տվել, ինչու է քննադատել և ինչու է քննադատում:

«Բայց ես իմ ասածի պատասխանները ունեմ և պատասխանները նույնպես ներկայացրել եմ: Մենք սպասում ենք և ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն այս գործընթացին»,- ընդգծեց Սիմոնյանը:

Արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու մասին՝ Սիմոնյանն ասաց, որ Հայաստանը դեմ չէ սահմանի երկայնքով  ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը:

«Ռուսաստանի բոլոր ֆորմատներին համաձայնություն տվել ենք, Ադրբեջանն է, օրինակ, որ Ռուսաստանի խաղաղապահների մանդատը մինչ օրս չի ստորագրել: Եկեք դա չմոռանանք: Ո՞րն է այդ դեպքում ռուս գործընկերների արձագանքը»,- շեշտեց Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ