ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է ԲՊՀ դասախոսներին ու ուսանողներին, այցելեց Վ. Բրյուսովի թանգարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    78%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    52%
    19 կմ/ժ
  • Լոռի 16°C
    86%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    67%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    78%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    78%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.47795
  • Դոլար = 387.883

ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է ԲՊՀ դասախոսներին ու ուսանողներին, այցելեց Վ. Բրյուսովի թանգարան

ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է ԲՊՀ դասախոսներին ու ուսանողներին, այցելեց Վ. Բրյուսովի թանգարան

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին, Երևանում Մոսկովյան «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին, ինչպես նաև «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին: 

Ռեկտոր Կ. Հարությունյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրեց ԲՊՀ-ում ռուսերեն ուսումնառող ուսանողների քանակը, ինչպես նաև այն մասնագիտությունների ցանկը, որտեղ ռուսերենը սովորում են թե՛ որպես մասնագիտական լեզու, թե՛ որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզու:

Ռեկտորն ընդգծեց, որ ԲՊՀ-ն համագործակցում է ռուսական մի շարք բուհերի հետ, ԱՊՀ ցանցային համալսարանների մաս է, և համաձայնագրի շրջանակներում սերտորեն համագործակցում է «Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի» (РУДН) հետ, համատեղ մագիստրոսական ծրագրեր են իրականացվում: Ներկայացվեցին նաև ռուսական այլ բուհերի հետ համագործակցության առանձնահատկությունները:

Դեսպանին տեղեկություն տրամադրվեց նաև համալսարանում ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների անցկացման առկա փորձի, ինչպես նաև եկող ուսումնական տարվանից սկսած արդեն երկու օտար լեզվի ուսուցիչներ պատրաստելու վերաբերյալ վերջերս ստացած թույլտվության մասին:

Հանդիպման մյուս հատվածում Ս. Կոպիրկինն այցելեց Վ. Բրյուսովի թանգարան, որտեղ ԲՊՀ գրադարանի գիտական համակարգող Դ. Սարաֆյանը հանգամանալի ներկայացրեց թանգարանում առկա ժառանգությունը՝ Վ. Բրյուսովի մեծարժեք գործունեության մանրամասնումով: Դեսպան Կոպիրկինը հուշամատյանում գրություն կատարեց՝ կիսվելով թանգարանում ստացած իր տպավորություններով:

Այնուհետև դեսպանի հետ հանդիպեցին ԲՊՀ դասախոսներն ու ուսանողները: Հանդիպման այս հատվածում ռեկտոր Կ. Հարությունյանը և դեսպան Կոպիրկինը երկուստեք ողջունեցին ներկաներին՝ բարձր գնահատելով Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Դեսպան Կոպիրկինն ասաց, որ այն, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանում, Հայաստանի համար, մեծ ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են:

«Մենք ավանդաբար նման գործունեությունը չենք դիտարկել որպես փիարի տարր։ Մեզ համար Հայաստանը, հայ ժողովուրդը մեր եղբայրներն են, որոնց հետ շատ բան է կապված»,- ասաց նա՝ կարևորելով, որ այս տարիների ընթացքում հայկական և ռուսական կողմից միշտ եղել և մնացել են մարդիկ, ովքեր խորապես մտածում են երկու երկրների հարաբերությունների մասին:

«Հենց այս մարդիկ են կազմում այն հոգեւոր կորիզը, որը միավորում է երկու երկրներին: Չնայած մեր երկրների առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, այս միջուկը բավականաչափ ամուր է, որպեսզի երկկողմ հարաբերությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, և ժողովուրդները շարունակեն ապրել և գործել միասին՝ պահպանելով մշակութային և հոգևոր ընդհանուր ավանդույթները»,-ասաց նա։

Սերգեյ Կոպիրկինը Ռուսաց լեզվի և մշակույթի (ՌԼՄԿ) կենտրոնի ղեկավար, բ. գ. դ., պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանին անձամբ փոխանցեց «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար» ՌԴ նախագահի կողմից տրված Պուշկինի անվան պատվո մեդալը: 

Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում:

Թեմայի այլ նորություններ