Պրահայում կայացել է «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    73%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    73%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Պրահայում կայացել է «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովը

Պրահայում կայացել է «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 17-18-ը Պրահայում կայացած «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի կողմից: Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Մանե Ադամյանը մասնակցել է «Տնտեսական առաջնահերթություններ. Արևելյան գործընկերության ապագան և ԵՄ տնտեսական համագործակցությունը» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության ուղղությունները և սահմանված ուղենիշային նախաձեռնությունների ներքո իրականացվող ծրագրերը:

Պատասխանելով պանելային քննարկման հարցերին՝ փոխվարչապետի խորհրդականն անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին՝ ընդգծելով դատաիրավական ոլորտի և հակակոռուպցիոն բարեփոխումները, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ