Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ, որոնց շրջանակում նախատեսվում է քննարկել փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման, ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման, երկու երկրներում իրականացվող ծրագրերին համատեղ մասնակցության ապահովման հնարավորությունները:

Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:

2022 թվականի մարտի 10-28-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին տաղավարով։ Հայաստանի ցուցադրության ընթացքում տեղի է ունեցել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակության այցը տաղավար՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը` Շարժայի ժառանգության ինստիտուտ:

Թեմայի այլ նորություններ