Նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյան

Նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյան

«Եկել եմ ասեմ, որ նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելը»՝ պնդելով, թե դրա նպատակը նախանշված հանրահավաքին խանգարելն է, առնվազն անլուրջ է»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը՝ բացատրելով.

«Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 5-ի ծառատունկը նախատեսել և դրան նախապատրաստել է դեռ այն ժամանակ, երբ բավական շոգ էր և մեր հարգելի ընդդիմությունը հանրահավաք անելու որևէ մտադրություն չուներ (մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պատրաստած տեսանյութը, որը հրապարակվել է դեռևս հոկտեմբերի 13-ին): Ինչ վերաբերում է բուն օրվան, ապա ուղղակի տեղեկացնեմ, որ նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է և, հետևաբար, բոլոր հարցերն ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեային: Վստահ եմ՝ կպատասխանեն: Սա՝ մեկ:

Երկրորդ: Ծառատունկը, որին սիրով հրավիրում ենք բոլորին, մեկնարկելու է առավոտյան 10.30-ին՝ այն դեպքում, երբ ընդդիմության մեր հարգարժան գործընկերները քաղաքապետարանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի հրապարակում շտապ հավաքը տեղի է ունենալու 15.00-21.00 ընկած ժամանակահատվածում:

Եվ երրորդ՝ բարի աշխատանքային օր բոլորիս»:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին հրավիրվում է մեծ հանրահավաք՝ ի աջակցություն Արցախում օրեր առաջ հրչավիրված հանրահավաքի: Երեկ մամուլում տարբեր հրապարակումներ արվեցին այն մասին, որ քաղաքապետարանը դիտավորյալ է որպես ծառատունկի օր ընտրել նոյեմբերի 5-ը՝ ուշադրություն շեղելու համար ընդդիմության հանրահավաքից:

Թեմայի այլ նորություններ