Ներկրվել է ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    44 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    32%
    8 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    56%
    7 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    68%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 27°C
    49%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.3964
  • Դոլար = 387.973

Ներկրվել է ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչը

Ներկրվել է ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 2-րդ բաղադրիչը

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, ինչպես նաև` պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասել է Հայաստան։ Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։

«Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար:

Թեմայի այլ նորություններ