Նախագահը և Եգիպտոսի դեսպանը արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև խորացող համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Նախագահը և Եգիպտոսի դեսպանը արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև խորացող համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի համար Եգիպտոսի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

ՀՀ նախագահը և Եգիպտոսի դեսպանը երկուստեք կարևորել ու արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում շարունակաբար խորացող և տարբեր ոլորտներ ներառող համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անհրաժեշտությունը:

Կողմերը նաև անդրադարձել են այս տարի Եգիպտոսում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 27-րդ համաժողովին (COP27):

Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերված աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ հետագայում որտեղ էլ շարունակելու լինի դիվանագիտական աշխատանքը, հնարավորինս օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի:

Թեմայի այլ նորություններ