Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։

EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և գործարքներ դեպի ամպի վրա գտնվող տիեզերական տվյալներ՝ ուղեծրի հարյուրավոր սենսորների միջով: Ընկերությունում կարծում են, որ այս ամենին կարող են հասնել արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ։ EnduroSat-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայչո Ռայչևը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաև այն նախագծերը, որոնց վրա ներկայումս աշխատում են իր գլխավորած ընկերության մասնագետները։

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։

Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեությանը ծանոթանալու շրջանակում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլովդիվի ազատ գոտի (Plovdiv Free Zone), որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք Պլովդիվի ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան։

Թեմայի այլ նորություններ