Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    73%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    73%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան

Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան

Կառավարության նպատակադրումն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Փաշինյանը հիշեցրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին՝ նշելով, որ ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին:

«Ուրախ եմ, որ Հայաստանում արդեն կան հարյուրավոր ուսուցիչներ, որոնք այդ կրկնապատկված և եռապատկված աշխատավարձը ստանում են: Ես տխուր եմ, որ Հայաստանում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: Բայց մենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին կքաջալերենք, որ նրանք այդ ուղղությամբ շարժվեն: Բայց նաև 2023-ի համար խնդիր եմ առաջադրել ԿԳՄՍ նախարարությանը, որ ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում՝ համապատասխանաբար դաստիարակների համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ՝ ատեստավորման համակարգն արդարացնում է իրեն, և պետք է շարունակեն գնալ այդ ճանապարհով: Ուսուցիչների ատեստավորումը պետք է լինի պարբերական գործընթաց: «Քաղաքական որոշման հարց է, կքննարկենք կորոշենք, որ ուսուցիչները 3 կամ 5 տարին մեկ անցնեն ատեստավորում, որը կլուծի երկու հարց՝ առաջինը՝ հանրությունը վստահ կլինի, որ աշխատանքը վստահվել է պատշաճ որակավորում ունեցող մարդկանց, իսկ աշխատողները կիմանան, որ իրենց որակավորումը վերահաստատելով՝ նաև սոցիալական լրացուցիչ երաշխիք են ստանում աշխատավարձերի տեսքով»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը շատ ուրախ է, որ կա հնարավորություն, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 400-450 հազար դրամ աշխատավարձ: «Բայց մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ: Եվ սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ: Այս ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ