Մեկնարկում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Մեկնարկում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Մեկնարկում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է.

«Մեր Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ը սկսվում է այս ուրբաթ` հոկտեմբերի 28-ին: Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ համաշխարհային հայկական սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և Սփյուռքի միջև փոխհարաբերությունները:

Գագաթնաժողովին կմասնակցեն 600 մասնակից ավելի քան 50 երկրներից՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Շվեյցարիա, Իրան, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա և շատ այլ երկրներից:

Մասնակիցները ներկայացնում են իրենց համայնքներում գործունեության տարբեր հասարակական ոլորտներ՝ գիտություն, բիզնես, ռազմական գործեր, համայնքային կառույցներ, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիա, արվեստ և այլն:

Բացի այդ, 15 երկրներից ավելի քան 100-ից ավելի պրոֆեսիոնալ բանախոսներ՝ ներառյալ հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներ կմասնակցեն պանելային քննարկումներին»:

Թեմայի այլ նորություններ