Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան

Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին հետևել է Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և  Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտը քննարկել են  ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Միրզոյանը նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը: Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան: Մենք գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի ԱԳ նախարարի ներկայությունը Երևանում՝ հատկապես բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը միանշանակ հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարների քննարկումների առանցքում, ի թիվս այլ հարցերի, եղել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Միրզոյանն իր գործընկերոջն է է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: «Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ: Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում Միրզոյանը շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը: «Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հատկանշական համարեց, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում:

ԱԳ նախարարները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Այս առումով Միրզոյանն ընդգծեց երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարումը՝ կարևորելով պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների անցկացումը: «Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, նաև՝ թվային կառավարումը»,-ասաց Միրզոյանը:

Նախարարներն օրվա ընթացքում այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Թեմայի այլ նորություններ