Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը ձերբակալվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    44%
    44 կմ/ժ
  • Լոռի 21°C
    81%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    8 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    56%
    7 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    66%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 27°C
    49%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.3964
  • Դոլար = 387.973

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը ձերբակալվել են

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը ձերբակալվել են

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Արևիկ Խաչատրյանn նշեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով,  իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով  ծեծի են ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), իսկ աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն): «Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ»,- տեղեկացրին դատախազությունից:

Թեմայի այլ նորություններ