Հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ։ Այցը մեկնարկել է «Իջևանի» բժշկական կենտրոնից:
![](https://www.1lurer.am/attachments/images/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-1-1.jpg)
Տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդիկ Գրիգորյանը: Վերջինս Հակոբյանին տեղեկացրել է, որ հիվանդանոցի երկու հին մասնաշենքերը նորոգվել են բժշկական կենտրոնի միջոցներով, իսկ տեխնիկական վերազինման հարցում աջակցել են բարերարները:
![](https://www.1lurer.am/attachments/images/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-4-1.jpg)
«Իջևան» բժշկական կենտրոնի վերակառուցված և վերազինված 2 մասնաշենքերը 10 օր է, ինչ գործում են:
Վարչապետի տիկինը շրջել է բուժկենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, բուժկենտրոնի հնարավորություններին:
![](https://www.1lurer.am/attachments/images/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-5.jpg)
Տիկին Հակոբյանը բուժում ստացողներից հետաքրքվել է նրանց առողջական վիճակի, մատուցված ծառայությունների մասին, առողջություն մաղթել նրանց:
Աննա Հակոբյանը շրջել է նաև երկրորդ մասնաշենքում, որտեղ համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) նոր սենյակն է:
![](https://www.1lurer.am/attachments/images/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-6.jpg)
Տիկին Հակոբյանը շնորհավորել է բուժանձնակազմին` մասնաշենքերի վերաբացման և նման որակի սարքավորում ունենալու առիթով, հույս հայտնել, որ այս ամենը մարզի բնակիչներին կօգնի որակյալ ծառայություն ստանալ: