ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը

ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված՝ Ադրբեջանի՝ սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ՝ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։

Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։

Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև՝ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։

Թեմայի այլ նորություններ