Հայաստանը կարևորում է Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը․ անցկացվել է կլիմայական ֆորում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    41 կմ/ժ
  • Լոռի 17°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    11 կմ/ժ
  • Արարատ 27°C
    58%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    5 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    93%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    79%
    19 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Հայաստանը կարևորում է Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը․ անցկացվել է կլիմայական ֆորում

Հայաստանը կարևորում է Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը․ անցկացվել է կլիմայական ֆորում

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնցենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 27-րդ համաժողովից առաջ Երևանում տեղի է ունեցել «COP-27-ին ընդառաջ զարգացման կլիմայական գործընկերների ֆորում»-ը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը։

Ֆորումը կազմակերպվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողների, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների, դոնոր կազմակերպությունների և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ֆորումին ներկա է եղել և ելույթներով հանդես են եկել նախարարի տեղակալ տիկին Գայանե Գաբրիելյանը, ով նաև հանդիսանում է ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։ Տեսաուղերձով հանդես է եկել Ազգային սահմանված գործողությունների (ԱՍԳ) Գործընկերության աջակցման գրասենյակի երկրի ներգրավման տնօրեն տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը:

Ֆորումը մեկնարկել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ուղերձով, որը ներկաներին փոխանցել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչություն պետ պարոն Տիգրան Սամվելյանը, նշելով, որ երկրի տնտեսական և սոցիալապես պատասխանատու պետական քաղաքականության և կայուն զարգացման ապահովման համար էական է կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումը:

Հայաստանը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, որը հիմնված է կանաչ տնտեսության տեսլականի վրա և համատեղելի է երկրի սոցիալական և անվտանգության նպատակների հետ:

2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ԱՍԳ՝ սահմանելով ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ, որն է 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ։ Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը կառավարությունում խորհրդակցությունների փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:

«Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՄԱԶԾ-ն կազմակերպել են այս Կլիմայական ֆորումը մասնակիցներին ներկայացնելու ազգային կլիմայական օրակարգը, տրամադրելու թարմացումներ առնչվող ընթացիկ գործընթացների և աջակցության շրջանակների վերաբերյալ, ինչպես նաև` քննարկելու առաջիկա «COP-27»-ին մասնակցության Կառավարության ակնկալիքները», բացման ելույթում նշել է տիկին Նաթիա Նացվլիշվիլին:

Փոխանախարար Գաբրիելյանը նշել է, որ կլիմայական օրակարգում երկրի հարմարվողականության գործողությունների հետ կապված սահմանվել են առաջնահերթության ոլորտներ և, ելնելով կլիմայական փոփոխության նկատմամբ տարբեր ոլորտների խոցելիության աստիճանից, առանձնացվել են առավել խոցելի ոլորտները` էկոհամակարգերի, կենսաբազմազանության, առողջապահության, ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա, համայնքային ենթակառուցվածքներ և զբոսաշրջություն: Ֆորումի ընթացքում ներկայացվել են ոլորտային թարմացումներ, ծրագրեր, մարտահրավերներ:

Մասնավորապես` ներկայացվել են Հայաստանի հանձնառությունները նպաստելու գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ միջազգային ջանքերին՝ միաժամանակ բարձրացնելով երկրի կլիմայական դիմադրողականությունը և ԱՍԳ Գործընկերության ծրագիրը, որը հանդիսանում է ազգային կլիմայական գործողությունների համակարգման գործիք, դրա թարմացված տարբերակը և հաջորդ քայլերը:

ԱՍԳ Գործընկերությանը Հայաստանը միացել է 2018թ․ օգոստոսին` ամրապնդելու երկրի կարողությունները և ջանքերը կլիմայի ազգային օրակարգի նպատակներին հասնելու համար:

Հայաստանի հետ համագործակցությունը կարևորելով` տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը նշել է, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության արդյունավետ համակարգման և զարգացնող գործընկեր ՄԱԶԾ ֆասիլիտացիայի շնորհիվ, հնարավոր է դարձել Կառավարությանը, իրականացնող և զարգացնող գործընկերներին ներկայացնել ԱՍԳ Գործընկերության պլանը: Նաև հավելել, որ, ընդառաջելով Հայաստանի հայտն` ընդլայնել կարողությունների զարգացման շրջանակը, ԱՍԳ Գործընկերությունն արդեն հաստատել է Հայաստանի համար ֆինանսավորում իր Գործընկերության գործողությունների հիմնադրամ ֆինանսական մեխանիզմի միջոցով, որը երկրներից ստացված հարցումներին աջակցելու վերջին միջոցն է:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ որպես ԱՍԳ Գործընկերության ինստիտուցիոնալ անդամ, ընտրվել է որպես իրականացնող գործընկեր՝ աջակցելու հայտում առկա գործողությունների իրականացմանը:

Սույն միջոցառումը նաև ուղղված էր ազգային կլիմայական գործողությունների շրջանակներում երկրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի շահերի ներկայացման և ներառման ապահովմանը։ Ֆորումին մասնակցել են կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմեր, միջազգային գործընկերներ, դոնոր կազմակերպություններ և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչներ:

Միջազգային դոնոր կազմակերպության ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով իրենց կատարած և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա պլանները, որոնք նպաստելու են Հայաստանի կլիմայական օրակարգի իրականացմանը:

Ֆորումն աջակցում է ՀՀ կառավարությանը բացահայտելու երկրի արդի կարիքները, առկա ու աջակցության շրջանակները հարմարվողականության և մեղմման առաջնահերթ ոլորտների իրականացման համար ինչպես նաև նպաստելու Կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում ազգային պատվիրակության օրակարգի ձևավորմանը, համաժողովի շուրջ կառավարության ակնկալիքների հաղորդակցմանը։

Հայաստանի ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ նման ֆորումները, պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնորական և աջակցող գործընկերների հետ ապահովում են երկխոսության հարթակ՝ նպաստելով համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը:

Կլիմայի այս ֆորումն անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2022 թվականի նոյեմբերի 6-18-ը Եգիպտոսի կառավարության կողմից կազմակերպված Կողմերի 27-րդ համաժողովին (COP-27) ընդառաջ, որտեղ տեղի կունենա զարգացած և զարգացող երկրների միջև երկխոսություն ԱՍԳ-ների իրականացման, հարմարվողականության գործողությունների, կլիմայական ֆինանսավորման և թափանցիկության հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ