Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍ`համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    73%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    73%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍ`համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍ`համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

Այսօր առավոտյան մամուլում լուրեր շրջանառվեցին, որոնց համաձայն՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը նախատեսվում է փակել։ Այս լուրերի տարածվելուց կարճ ժամանակ անց համալսարանի ուսանողները դուրս եկան բողոքի ակցիայի: Ըստ ուսանողների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ինչ-որ գաղտնի նախագծով նախատեսում է դադարեցնել բուհի գործունեությունը։ Նրանց խոսքով՝ 90-ամյա պատմություն ունեցող բուհը չի կարող այսպիսի ավարտ ունենալ, և մինչև վերջ կանգնելու են իրենց համալսարանը պաշտպանելու հարցում։ Ուսանողները հանդիպում էին պահանջում համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ։

Որոշ ժամանակ անց համալսարանի ռեկտորը հանդիպեց ուսանողների հետ և պարզաբանեց հարցը: Պարզվում է՝ ԿԳՄՍ նախագծով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալ Հայկական պետական մանկավարժական համալսարանին։

«Պարզ չէ դեռ՝ ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում։ Այո, երեկ մեր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, և տեղեկացել ենք, որ առաջնահերթ միավորման պլանում մեր համալսարանն է։ Արդեն պատրաստ է Կառավարության որոշումը, որ պետք է միանանք Մանկավարժական համալսարանին։ Պատրաստվում ենք համալսարանի անունից պաշտոնապես դիմել Կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն։ Այժմ բուհի աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի այս հարցը քննարկվի»,- ասաց ռեկտորը:

Ըստ նրա՝ համալսարանը 90 տարվա պատմություն ունի, որի ընթացքում ձևավորել է իր ուրույն դիրքը թե՛ բարձրագույն կրթության ոլորտում, թե՛ Հայաստանում։ Նրա նկատառմամբ՝ պատրաստ չեն որևէ համալսարանի հետ միավորվելու սցենարին և պայքարելու են՝ մինչև իրենց ձայնը որևէ արդյունք կտա։

«Մինչև շաբաթվա վերջ պահանջելու ենք հանդիպում-քննարկում Կառավարության և ԿԳՄՍ նախարարության անդամների հետ։ Առաջարկում եմ ուսանողներն էլ իրենց միջից ընտրեն 50 անդամ, որոնք կմասնակցեն այդ քննարկումներին։ Հանդիպումից հետո պարզ կդառնան մեր հետագա քայլերը։ Առայժմ առաջարկում եմ դադարեցնել այս ակցիաները»,- հորդորեց նա։

Ռեկտորի խոսելուց հետո ուսանողները որոշեցին վաղը նորից սկսել բողոքի ակցիան, այս անգամ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Կատարինե Բազոյանի խոսքով՝ ակցիաները չեն դադարելու, եթե նախագիծը գործի։

«Սա մեզ համար շոկային էր, չէինք սպասում նման որոշման։ Եթե մենք Բրյուսովի պետական համալսարան ենք ընդունվել, ինչո՞ւ պետք է միավորվենք այլ համալսարանի։ Սա սխալ որոշում է, պետք է մեր կարծիքը հաշվի առնել։ Երկու մյուս բուհերը կապ չունեն մեր համալսարանի հետ, մենք լեզվահասարակագիտական համալսարան ենք։ Մենք չենք ուզում փոխենք մեր հասցեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Նկատենք, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները որևէ ակցիա չեն իրականացնում:

Թեմայի այլ նորություններ