Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Քննարկվելու է ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրմանն ուղղված ծրագրերը և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2021-2022 թվականի արդյունքները: Այցի շրջանակում նաև ամփոփվելու են ՀՀ մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումները: Եվրոպական կողմը կներկայացնի եվրոպական հետազոտական տարածքի նոր քաղաքականությունը և ԵՀ կողմից մշակված «Հետազոտությունների և նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները: Կքննարկվեն նաև ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագիրը և ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքը:

Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագրի շրջանակում: Հայաստանյան կողմից կոմիտեն համանախագահում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Եվրոպական կողմից կոմիտեի համանախագահը ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսին է:

Թեմայի այլ նորություններ