Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան

Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան

ՀՀ ԶՈՒ-ն մարտավարական կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին՝ որոշ խորությունների վրա:

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ ադրբեջանցիներին Սև լճի շրջակայքում հաջողվել է 3,5 կմ առաջանալ:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է.

«Սա լոկալ ակցիա չէ, մեկ բլուրի, մեկ լեռան համար: Սրա վերաբերյալ կան փաստարկներ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանցիները խոսում են քարտեզների մասին, որոնք իրականության հետ աղերս չունեն:

Նիկոլ Փաշինյանն ընգծեց՝ որոշում է կայացվել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները.

«Ինչո՞ւ. Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում հետագայում շատ դժվար կլիներ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակրել, ով որտեղ պետք է լիներ: Մեզ համար կարևոր խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը: Այս պատճառով գործի է դրվել ՀԱՊԿ վերաբերյալ երկրորդ հոդվածը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրության և ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր է թե կորդինատներով կոնկրետ որ երկրին է պատկանում.

«Այսօր բանակցություններին արդեն միացել են նաև Ռուսաստանի 102 ռազմաբազայի ներկայացուցիչը, իրենց աշխատանքային քարտեզներով: Արձանագրում է տեղի ունեցել, որ ռուսական ռազմաբաազայում առկա քարտեզները  աներկբա են դարձնում սահմանային գծերի մեր պնդումները: Սա նշանակում է, որ  դա հավաքական անվտանգության պայմանագրի տարածք է, և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք»,-նշեց Փաշինյանը: 

Թեմայի այլ նորություններ