Այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    73%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    73%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք. Արայիկ Հարությունյան

Այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում հասել են այն մակարդակի, երբ այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք։ 

Անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն, նա նշել է. «Սա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում, շատ քիչ երկրներում է այլ կերպ, խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույպես կարևոր քայլ էր»։

Նա խոսել է ՔՊ վարչության ընտրությունների մասին՝ շեշտելով. «Վարչության կազմում ընտրվել են այն մարդիկ, ում ընտրել են կուսակցական պատվիրակները, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել։ Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում՝ իր ներքին և արտաքին գործընթացներով»։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հայկական կողմից Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին կոշտ պատասխանի հնարավորությանը․ Նրա խոսքով. «Հո սա բռնցքամարտ չի, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինեն, մենք մարտավարություն ունենք ու ըստ դրա ենք գործում»։

Թեմայի այլ նորություններ